Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է տեղեկություններն այն մասին, որ համաձայնության է հասել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «արքայական ակումբ»-ից հեռանալու շուրջ:
«Որևէ համաձայնություն «արքայական ակումբ»-ը լքելու վերաբերյալ չունեմ: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ»-ը լքելու մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն` մարզիչը կոնֆլիկտի մեջ է թիմի առաջատարների հետ:






































