«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն ցանկանում է, որ իր թիմակից Դավիդ դե Խեան չհեռանա ակումբից:
«Հույս ունեմ, Դե Խեան կմնա մեզ հետ: Նա հիանալի ընկեր է թիմում: Հիմա նրա համար ծանր ժամանակաշրջան է: Բայց լինելով պրոֆեսիոնալ, խելացի՝ այդպիսի իրավիճակը հնարավոր է հաղթահարել: Նա պետք է շարունակի անընդհատ աշխատել, քանի որ չգիտի՝ ով է դուրս գալու խաղադաշտ հաջորդ խաղում»,- ասել է Ռոմերոն:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջին երկու տուրերում և Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Յունայթեդ»-ի դարպասը պաշտպանում էր Ռոմերոն, իսկ Դե Խեան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:







































