Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Հավաստագրից զրկված տնօրենը հինգ տարով կհեռացվի համակարգից. նախարար

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի մասնակցությամբ: Բացելով խորհրդակցությունը` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախորդ տարի կրթական համակարգն իր առջև դրած խնդիրները հիմնականում կատարել է, սակայն 2015-16 ուսումնական տարվա նախաշեմին առկա են նոր մարտահրավերներ:

«Այս տարի ևս սահմանված գերակայությունները պահպանվելու են. հանրակրթությունը կրթական համակարգի ամենակարևոր, ցավոտ և մասսայական ոլորտն է, ուստի համակարգում առկա խնդիրները ստեղծում են հասարակական պահանջարկ` դրանցով ավելի ակտիվ զբաղվելու համար»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշ մարզերում առկա են դեմոգրաֆիական խնդիրներ, որն իր ազդեցությունն է թողնում է նաև դպրոցների գործունեության կայունության վրա:

«Եթե դպրոցում անխուսափելի են կրճատումները, ապա դրանք պետք է լինեն` ելնելով բացառապես կրճատվողի մասնագիտական հմտություններից և օրենքի պահանջներից` այսպիսով բացառելով անարդարության որևէ դրսևորում: Երկրորդը դպրոցների ֆինանսական կայունության խնդիրն է. տնօրենը պետք է ֆինանսական հոսքերն այնպես կազմակերպի, որ դպրոցը որևէ ֆինանսական խնդիր կամ պարտք չունենա: Այն դպրոցի տնօրենը, ով պարտքով է փակում տարին և ժամանակին չի ահազանգել դրա մասին` օբյեկտիվորեն ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար, կազատվի աշխատանքից: Բացի այդ, նշված գործերը կարժանանան համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությանը` պետությանը հասցված վնասի համար»,-նշել է Արմեն Աշոտյանը` վարչության պետերին հորդորելով ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնել դպրոցի տնօրեններին:

Նա նաև նշել է, որ այդպիսի օրենսդրական փոփոխություններից մեկով` հետայսու նախարարը կարող է դպրոցի տնօրենին զրկել հավաստագրից, որի հետևանքով վերոնշյալ տնօրենն ավտոմատ ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Աշոտյանի խոսքով` հավաստագրից զրկելու համար հիմք կարող է հանդիսանալ ուսհաստատության ֆինանսական վատ կառավարումը և այլ խախտումներ:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև այլ հարցեր` օգոստոսյան խորհրդակցությունների կազմակերպման և անցկացման, «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման, տարրական և պետբյուջեով տպագրվող 11-րդ դասարանի դասագրքերի, դասամատյանների, համընդհանուր ներառական կրթության, սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին աջակցելու, կառավարական պարգևների ներկայացվող մանկավարժների անվանացանկը և անձնական գործերը 3-օրյա ժամկետում ներկայացնելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում