Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ինչու Հայաստանն ու Իսրայելը պետք է «ընդունեն» եզդիներին. The Huffington Post

New York Times-ի վերջին սարսափելի հոդվածը ԴԱԻՇ-ի սեքս ստրկության համակարգի մասին, որի թիրախում են հայտնվել եզդի կանայք, վերջին օրերին պարբերականի կայքի ամենաընթերցված հրապարակումներից էր։ Վերջին դարի պատմությունն ապահովում է ոճրագործությունների թվացյալ անվերջանալի ցուցակ։ Մենք, առնվազն որպես երկրներ և հասարակություններ, պազապես իրոք հոգ չենք տանում։ Ցանկանում ենք մտածել, որ անում ենք, սակայն գործականում՝ ոչ։ Եվ վերջին դեպքը փաստում է 2015 թվականին եզդիների սեքս ստրկության համակարգի առկայության մասին։ Այս մասին The Huffington Post-ում գրում է Ստեֆան Իրիգը (Վան Լիրի Երուսաղեմի ինստիտուտ)։

«Մենք՝ որպես մարդիկ և ժամանակակից հասարակություններ, ունենք մեծ կարողություն՝ տարանջատելու, թե ինչ է տեղի ունենում աշխարհում՝ մեր շուրջ, և վերագրելու դրա մեծ մասն այնպիսի հեռավորության, որ դա պարզապես նշանակություն չի ունենում։ Մենք ունենք նույնիսկ ավելի մեծ ունակություն՝ չհետաքրքրվելու կամ մոռանալու և արագ խեղդելու այն, ինչ կարդում ենք, լսում կամ տեսնում մեր շուրջը տեղի ունեցող ողբերգությունների և պատերազմների մասին։ Տեղի ունեցողը անտեսելու, մեղմացնելու կամ թյուրըմբռնելու մեր ունակությունը՝ որպես հասարակություններ, ի դեմս մեր մամուլում հաղորդագրությունների, լուսաբանումների և նույնիսկ քննարկումների, երկար պատմություն ունի»։

Հոդվածագիրը ներկայացնում է մութ ավանդույթի երկու օրինակ՝ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը։

Գերմանիան հատապես մոտ էր Օսմանյան կայսրությանն այդ ժամանակ և բավականին լավ իրազեկված էր, թե ինչ է տեղի ունենում։ Սեփական աղբյուրներից և անգլիական թերթերից գերմանական մամուլը սոսկալի պատմություններ էր տպագրում՝ պատկերելով հայերի սպանությունները։ Եվ դրանք ձախողեցին գերմանական հասարակության կողմից մեծ արձագանքի հրահրումը՝ գրում է հոդվածագիրն ու նշում, որ միայն Գերմանիային չպետք է մեղադրել հայերին օգնելու նպատակով ոչինչ չանելու համար, այլ նաև մյուս խոշոր տերություններին։

Այժմ սոսկալի նորություններ են ստացվում ԴԱԻՇ-ից։ Սովոր ենք ամեն օր մեծ նշանակություն չտալու նման տեղեկատվությանը, բայց ինչ-որ մեկը պետք է հոգ տանի՝ գրում է նա։ «Ինչո՞ւ: Որովհետև չափազանց հեշտ է նրանց մասին հոգ չտանելը, ոչ միայն այն պատճառով, որ նրանք հեռու են, այլև այն պատճառով, որ մեր ճնշող մեծամասնությունը եզդիներ չունի իր ընկերների ու հարևանների շրջանում, և վերջապես, հավանաբար, ամենակարևոր հանգամանքն այն է, որ նրանք ո՛չ քրիստոնյա են, ո՛չ հրեա, ո՛չ էլ մահմեդական, և նրանց հավատքը բառացիորեն օտար է մեզ»։

Ստեֆան Իրիգը նշում է, որ հաշվի առնելով իրենց պատմությունը՝ Հայաստանն ու Իսրայելը պետք է ինչ-որ ձևով քաղաքականապես ընդունեն եզդիներին։ Ինչպես հայերն ու հրեաները Ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ, եզդիները նույնպես սեփական պետություն, սեփական բանակ և լոբբի չունեն։

«Այն բանից հետո, երբ մենք որպես աշխարհ ապացուցենք, որ չենք հոգում այժմ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական և իրաքյան տարածքներում քրիստոնյաների, սուննի և շիա մուսուլմանների կամ քրդերի համար, եզդիները կլինեն վերջին կաթիլը։ …ԴԱԻՇ-ը բավականին հստակ է այն բանում, թե ինչի համար է հոգ տանում, իսկ ինչի համար՝ ոչ։ Իսկ մե՞նք»,- եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում