Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալները մահապատժի են ենթարկել Պալմիրայի հին հուշարձանների պահապանին, հայտնում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ հնէաբան Հալեդ Ասադը գերի էր ընկել քաղաքի գրավման ժամանակ: Իսլամիստները նրան գլխատել են և մարմինը կախել Պալմիրայի կենտրոնի հնագույն սյունից:
82-ամյա Հալեդ Ասադը աշխատել է Պալմիրայում ավելի քան 50 տարի:







































