Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors-ը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի շուկայից շուրջ 180 հազար ավտոմեքենաների հանման մասին` նրանցում հայտնաբերված թերության պատճառով: Այդ մասին հաղորդում է TASS-ը:
Այդ ակցիայի տակ են ընկել ԱՄՆ-ում 2005 և 2007 թվականներին արտադրված Buick Lacrosse և Pontiac Grand Prix սեդանները, ինչպես նաև Կանադայում 2005 թվականին արտադրված Buick Allure ավտոմեքենաները:
General Motors-ը նշում է, որ այդ մեքենաներում հայտնաբերվել է առջևի լուսարձակների անսարքություն, որը կարող է բերել նրանց հանկարծակի անջատման: Ավտոարտադրողը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ որևէ պատահար` կապված այդ անսարքության հետ, սակայն խոստացել է պահանջի դեպքում անվճար վերանորոգել ավտոմեքենաները:








































