Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից ավելի շուտ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմնին:
Համաձայն տեղեկության` մարմնի նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունվել, որ ընտրություններին նախապատրաստվելու համար սահմանադրությամբ նշանակված 3 ամիս ժամկետը կարող է կրճատվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել հունիսի 7-ին:








































