Ինչպես հայտնի է, Նյու Յորքում համարյա չկա էժան հյուրանոց, իսկ եթե կա, ապա դրանք միշտ զբաղեցված են: Այսօր այն համարվում է ճանապարհորդների համար աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը, հայտնում է travelnews24.ru-ն:
Ամերիկական Airbnb կայքն իր «Նյու Յորք» բաժնում տեղեկատվություն է տեղադրել նոր միկրոավտոբուս-հյուրանոցի մասին, որը հատուկ կառուցվել է Նյու Յորքի հյուրերի համար, որոնց բյուջեն խիստ սահմանափակ է: Այժմ ճանապարհորդները, ովքեր շատ են սիրում տնտեսել, կկարողանան գիշերն անցկացնել այնտեղ ընդամենը 22 դոլարով:
Ճիշտ է, «հյուրանոցի համարում» բացակայում է ջուրը, էլեկտրականութունը և զուգարանը, սակայն հյուրանոցի բնակիչներն առավոտյան ստանում են անվճար սուրճ հարևան սրճարանից, որտեղ էլ լվացվում են և օգտվում զուգարանից:









































