Բրիտանական Metro պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Տոտենհեմ»-ը լրջորեն հետաքրքրված է «Կորինտիանս»-ի հարձակվող Ալեշանդրե Պատուի ծառայություններով:
«Միլան»-ի նախկին ֆուտբոլիստին Եվրոպա վերադարձնել էին ցանկանում նաև «Էվերթոն»-ը, «Վեսթ Հեմ»-ը, «Լացիո»-ն և «Վոլֆսբուրգ»-ը, բայց հենց լոնդոնյան ակումբն է ամենամոտը բրազիլացու տրանսֆերը ձեռք բերելուն:
Նշվում է նաև, որ Պոչտենիոյի թիմում Պատուն պատրաստվում է դառնալ մարտավարական փոփոխությունների պատճառ: Բրազիլացին կդառնա մեկնարկային կազմի երկրորդ նոմինալ հարձակվողն ու դուետ կկազմի Հարի Քեյնի հետ:










































