Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի 3-րդ նիստը վարում էին ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը և Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Կարապետ Ռուբինյանի ելույթը խորհրդարանական կառավարման մասին էր: Ռուբինյանը նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը գնահատել է «խայտառակ»:
Կարապետ Ռուբինյանը նաև նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ժամանակին կոպիտ սխալ թույլ տվեց, նա ներողություն խնդրեց Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար: Այն ժամանակ ո՞վ կմտածեր, որ սրանք այսպիսի որակներ կդրսևորեին, էն ժամանակ նրանք կռված հերոսներ էին»:
Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի 3-րդ նիստին Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը իր հերթին վստահեցրեց, որ լավ թագավորներ չեն լինում. «չինական վիշապի պատմությունը հիշեք, մենք պետք է համակարգը փոխենք»:







































