Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Տարոն Մարգարյանը հորդորում է՝ աղբը թափել դրա համար սահմանված վայրերում, ոչ թե որտեղ պատահի

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մայրաքաղաքում տվել է 2-րդ չափաբաժնի (լոտ) մեկնարկը:

Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարակում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երկրորդ չափաբաժինը ներառում է մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

«Անցյալ տարի դեկտեմբերին, ինչպես հիշում եք, լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մեկնարկեց միջազգային մրցույթի 1-ին լոտով Երևանում աղբահանության ծառայությունների մատուցման աշխատանքները և արդեն այսօր, ըստ էության, մեկնարկում է 2-րդ լոտով նախատեսված աշխատանքները: Այն կտրվի Արաբկիր վարչական շրջանից և, ինչպես 1-ին լոտի ժամանակ, հետզհետե կանցնի մյուս վարչական շրջաններ ու մինչև տարեվերջ, պայմանավորվածության համաձայն, ընկերությունը աղբահանություն կիրականացնի արդեն ամբողջ քաղաքում: Ընկերությունը 2-րդ լոտով նախատեսված աշխատանքների իրականացման համար ևս ներկրել է նոր, եվրոպական չափորոշիչներին համապատասխան մեքենամեխանիզմներ, ընդ որում, մինչև տարեվերջ ևս 20 մեքենամեխանիզմ էլ նախատեսում է ներկրել, այդ թվում նաև՝ ձնամաքրման համար անհրաժեշտ տեխնիկա: Ընկերությունը պարտավորվել է նաև ըստ փաստացի անհրաժեշտության հետագայում ևս նոր մեքենամեխանիզմներ ներկրել, ինչը փաստում է, որ այս գործընթացը շարունակական է»,- ընդգծել է քաղաքապետը:

Խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքում աղբահանության ոլորտում իրականացվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում, ինչպես նաև աշխատատեղերի ապահովման կարևոր խնդիր է լուծվում:

«Մինչ այս պահը ընկերությունը կատարել է 15 մլն եվրոյի ներդրում ու մինչև տարեվերջ նախատեսում է ներդրման ծավալը հասցնել շուրջ 20 մլն եվրոյի: Երևան քաղաքի համար իսկապես մեծ ձեռքբերում է աղբահանության ոլորտում նմանատիպ ներդրումների ապահովումը: Մինչև տարեվերջ ընկերությունը կկրկնապատկի նաև աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն շուրջ 1100-ի», – ընդգծել է քաղաքապետը:

Ավելի մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում առանձնակի կարևորելով նաև բնակիչների վերաբերմունքը՝ Տարոն Մարգարյանը հորդորել է մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին:

«Ուզում եմ մեկ անգամ ևս դիմել մեր համաքաղաքացիներին ու հորդորել, որ աղբը թափեն դրա համար սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի: Ի վերջո մաքուր քաղաք ունենալու համար միայն քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և «Սանիթեքի» աշխատանքը չի կարող բավարար լինել: Յուրաքանչյուրն իր հերթին պետք է խնամքով վերաբերվի քաղաքին, որ այն լինի մաքուր: Եվ վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում Երևանը կդառնա աշխարհի մաքուր մայրաքաղաքներից մեկը, որի մասին բոլորս ենք երազել»,- նշել է քաղաքապետը:

Իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունից՝ «Սանիթեք» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկոլաս Թավիլը նկատել է, որ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ունեն վստահելի գործընկեր, ինչն էլ իր հերթին նպաստեց, որպեսզի գործընթացը լինի արդյունավետ ու շարունակական:

«Մենք ներկայացնում ենք միջազգային կազմակերպություն և չորս երկրներում ունենք մասնաճյուղ ու հաշվի առնելով աղբահանության և սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը՝ վստահ եմ, որ Երևանի բնակչության համար նույնպես ապահովել ու այսուհետ ևս կապահովենք որակյալ սպասարկում: Մեր բոլոր մեքենասարքավորումները և աղբամանները եվրոպական չափորոշիչներին համապատասխան են, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը: Մենք Երևանում ամենամեծ ներդրողներից ենք, և պետք է նշեմ, որ այս ամիսների ընթացքում 80 %-ի չափով ինչ հասույթ ստացել ենք, կրկին ներդրել ենք գործի մեջ: Մեր աշխատակիցների միջին աշխատավարձը 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Բացի այդ, նրանք բոլորը ապահովագրված են և նրանց համար նույնպես ապահովված են աշխատանքային հարմարավետ պայմաններ: Համոզված եղեք, որ ինչպես առաջին լոտի շրջանակում իրականացված աշխատանքների, այնպես էլ երկրորդ լոտով նախատեսված վարչական շրջաններում իրականացվելիք աշխատանքների շրջանակում մենք կանենք հնարավորը՝ Երևանն ավելի մաքուր դարձնելու ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին ու անձամբ քաղաքապետին, ում ակտիվ հետևողականության արդյունքում մեր գործունեությունը Երևանում նույնպես հաջողված է, աշխատանքներն էլ կազմակերպվում են առավել արդյունավետ», – նշել է Նիկոլաս Թավիլը:

Հարկ է նշել, որ ներկայումս արդեն իսկ ներկրված է 62 միավոր հատուկ մեքենասարքավորում: Ընկերության կողմից մինչ օրս մայրաքաղաք է ներկրվել գերմանական արտադրության 5000 աղբաման. համաձայն պայմանագրի՝ աղբամանների ընդհանուր քանակը, ներառյալ պահուստայինը, կլինի 16000: Սա ևս շարունակական գործընթաց է, և աղբամանների քանակը կհամալրվի ըստ անհրաժեշտության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում