Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Վլադիմիր Գասպարյանը նկատողություն է հայտարարել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. ««Հայկական ժամանակ» օրաթերթը մարտի 19-ի համարի «Հավերժ քննություն» վերնագրով գրությամբ փորձել է հերթական մեղադրանքը ներկայացնել ոստիկանությանը, սակայն տարօրինակ վիճակի մեջ է դրել հենց իրեն:

Խոսքը փետրվարի 26-ին Արտաշատում «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, որը ոմանք շտապեցին սադրանք համարել: Ոստիկանությունը իր գործունեության մեջ առաջնորդվում է օբյեկտիվության սկզբունքով, ուստի ՀՀ ոստիկանության պետի կողմից միջադեպի առնչությամբ անհապաղ ծառայողական քննություն նշանակվեց, որն, ի դեպ, որպես կանոն, մանրակրկիտ ու տևական գործընթաց է;

Օրաթերթի հիշյալ գրության մեջ նշվում է. «Ոստիկանությունը նույն օրերին հայտարարեց, որ ծառայողական քննություն է ընթանում: Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեռ քննություն է ընթանում և այլ բան ասել չեն կարող»: Սրան հետևում են լրագրողի դատողությունները, ապա և եզրակացությունը, թե՝ «հավերժ քննություն» է սպասվում:

Այս ամենի մեջ իրողությունն այն է, որ լրագրողը զանգել է ու ստացել այդպիսի պարզաբանում: Բայց ե՞րբ է զանգել. սա է խնդիրը:

Հրապարակման երեկ-ը նշանակում է մարտի 18 (երկուշաբթի), սակայն լրագրողն իրականում զանգել է մարտի 15-ին (ուրբաթ), իսկ մարտի 16-ին (շաբաթ) ՀՀ ոստիկանության պետի կողմից, ծառայողական քննության արդյունքներով, հրաման է տրվել պարտականությունների կատարման ընթացքում թերացած ոստիկանության ծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու մասին:

Քանի որ մեր գործընկեր լրագրողի ժամանակային չափումները (երեկ-այսօր-վաղը) , մեղմ ասած, անհասկանալի են, ստիպված ենք մենք էլ եզրակացություն անել. կա՛մ դիտմամբ է «շփոթել» մեր պարզաբանման օրը՝ վերոհիշյալ եզրակացությունն անելու համար, կա՛մ գրությունը թերթի շաբաթօրյա համար չի գնացել, իսկ ինքը ծուլացել է մեկ անգամ էլ զանգել, ճշտելու՝ այս օրերին ծառայողական քննությունը առաջընթաց չի՞ արձանագրել: Եթե բարի լիներ՝ զանգեր, կստանար լիարժեք տեղեկատվություն…

Այս երկու տարբերակից ընտրություն կատարելը թողնում ենք իրեն:

Ընդամենը հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 16.03.2013 թ. հրամանով՝ ՀՀ ոստիկանության պետի ցուցումի պահանջները չկատարելու, ենթակա անձնակազմի աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու, ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու համար ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լաերտ Գրիգորյանին հայտարարվել է նկատողություն, իսկ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Կարեն Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու՝ ոստիկանության ծառայող լինելու հանգամանքը թաքցնելու, իր իրական տվյալների փոխարեն քաղաքացիներին այլ անձի անուն-ազգանունով ներկայանալու համար:

Միաժամանակ՝ հրահանգվել է Արտաշատում տեղի ունեցած միջադեպը քննարկման առարկա դարձնել ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում