Euromag-ի փոխանցմամբ՝ իսպանացի ֆերմերը տրակտորով հող վարելիս հայտնաբերել է նախորդ ժամանակաշրջանների հինհռոմեական ավանի ավերակները։ Հնագետները, սակայն, չեն շտապում շնորհակալություն հայտնել անհայտ տրակտորիստին, իսկ մշակույթի նախարարությունն այդ իրողությունը շատ լուրջ է համարել։
Իրադարձությունը տեղի է ունեցել Կորդովա նահանգում՝ Ատեգուա պեղումների գոտուց ոչ հեռու։ Հնագետներն Ատեգուայում պեղումներ սկսել են 1980-ական թվականներին։ Դրանց շնորհիվ հաջողվել է պարզել, որ քաղաքը մեծ դեր է խաղացել Պոմպեոսի դեմ Հուլիոս Կեսարի մղած պատերազմում։
Ներկայումս քաղաքի տարածքը շրջափակված է, սակայն մասնագետները կարծում են, որ անհրաժեշտ է ընդլայնել պահպանվող տարածքի սահմանները, քանի որ դրա սահմաններից դուրս կարող են գտնվել պատմական արտեֆակտներ։ Տեղաբնակ ֆերմերներն այլ կարծիքի են, և սահմանային այդ հողերը հակամարտության պատճառ են դարձել։










































