Հնդկաստանը փոխշահավետ է համարում ԵՏՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ազատ առևտրի գոտուն միանալու հարցում։ Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Շրինիվասան Ռագհավանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Նյու Դելին արդեն երկխոսություն են սկսել՝ վերլուծելու այդ փոխգործակցության բոլոր ոլորտները։
«Ազատ առևտրի գոտու վերաբերյալ նախատեսվող համաձայնագրով համատեղ փորձագիտական հանդիպումն անցել է Մոսկվայում 2015-ի հուլիսի 31-ին։ Այժմ մենք կենտրոնացած ենք այն ոլորտների համաձայնեցման վրա, որոնք կընդգրկեն ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ժամկետների վրա, երբ պատրաստ կլինի համատեղ զեկույցը, որը խորհրդատվություն կպարունակի մեր կառավարությունների համար»,- ասել է դեսպանը։
Նա ժամկետների մասին ոչինչ չի ասել՝ վստահություն հայտնելով, որ երկու կողմն էլ հետաքրքրված են անելու դա հնարավորինս շուտ։








































