Երեքշաբթի Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնի տարբեր շինությունների վրա հայտնվել են հակասեմական բովանդակությամբ թերթիկներ: Ինչպես հաղորդում է «Նովի Ռեգիոն»-ը, թերթիկներում մեջբերվել են Տարաս Շևչենկոյի «Հայդամակներ» պոեմից հատվածներ:
Վերոնշյալ թերթիկները, մասնավորապես հայտնվել են հրեա գրող Շոլոմ Ալեյհոյի հուշարձանի մոտ, Ռոզենբերգ սինագոգում, հրեական խոհանոցի «Ցիմես» ռեստորանի և այն տան մոտ, որտեղ մի ժամանակ բնակվել է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը (1969-1974):
Հակասեմական թերթիկները ստորագրված են եղել «Ազատություն» կուսակցության կողմից: Սակայն կուսակցության ներկայացուցիչ, Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշլունսկին հայտարարել է, որ կուսակցությունը որևէ առնչություն չունի ակցիայի հետ:











































