Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին պարբերաբար սպառնում է ինչ-որ «անհայտ» զենքի հզոր հարվածով: Այդ մասին հաղորդում է kp.ua-ն:
«Բանակը և Հյուսիսային Կորեայի ժողովուրդն արդեն այն չեն, ինչ անցյալում, երբ ավտոմատներով հարկ էր լինում կռվել ԱՄՆ-ի միջուկային հզորության դեմ: Հյուսիսային Կորեան անպարտելի ուժ է, որն ունի ժամանակակից պաշտպանական և հարձակողական զենք՝ դեռևս աշխարհին «անհայտ»: Եթե ԱՄՆ-ն ուզում է իր տարածքը պահել անվտանգ, ապա Ulchi Freedom Guardian զորավարժությունները պետք է կանգնեցվեն»,- ասվում է Հյուսիսային Կորեայի սպառնալից ուղերձում:
Պենտագոնում այդ սպառնալիքներին զուսպ են պատասխանել, ասելով, որ զորավարժությունները ոչ ոք չի պատրաստվում չեղյալ հայտարարել և դրանք կանցնեն համաձայն գրաֆիկի:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը Կորեական թերակղզու տարածքում օգոստոսի 17-ին սկսել են համատեղ զորավարժություններ: Դրան մասնակցում են 50 հազար հարավկորեացի և 3 հազար ամերիկացի զինվորականներ:
Այն անցնում է Հյուսիսային Կորեայի կտրուկ դժգոհության և սպառնալիքների ֆոնի վրա:








































