Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ «Վիքիպեդիայի» ոչ բոլոր հոդվածներին է պետք հավատալ: Քաղաքական տեսանկյունից ոչ միանշանակ գիտական թեմաները նվազագույն ճշգրիտ են համարվել: Հետազոտությունը հրապարակվել է PLoS ONE ամսագրում:
Գիտնականները հետազոտել են, թե 2003-ից սկսած ինչ հաճախականությամբ են խմբագրվել այնպիսի թեմաներով նյութերը, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, թթվային անձրևներն ու էվոլուցիան: Ինչպես նաև հետազոտողները հաշվել են փոփոխության քանակը այնպիսի հոդվածների, ինչպիսիք են ֆիզիկայում հասարակ մոդելը, հելիոցենտրիզմը, հարաբերականության ընդհանուր տեսությունն ու մայրցամաքների դրեյֆը:
«Օրինակ՝ գլոբալ տաքացման վերաբերյալ հոդվածը ուղղվել է միջինում օրը 2-3 անգամ, ընդ որում՝ ամեն անգամ փոխվել է մոտ 100 բառ»,- հայտարարում են հետազոտության հեղինակները:










































