Վատիկանում ավարտվել է Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Նորընտիր Պապի օծման արարողությանը ներկա է գտնվել մոտ 1 միլիոն մարդ, ովքեր հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում, ինչպես նաև միլիոնավոր հեռուստադիտողներ։
Գահակալության հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել աշխարհի 163 երկրների քաղաքական ու կրոնական առաջնորդներ, ովքեր մոտեցել և շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին։ Նրան շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը երեկ էր մեկնել Վատիկան՝ մասնակցելու Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի օծման արարողությանը:
Պապի օծման արարողությանը մասնակցել է նաև Գարեգին Բ կաթողիկոսը:








































