Sony ընկերությունը հայտարարել է PlayStation 4 ածանցյալների սահմանափակ քանակությամբ թողարկման մասին` ձևավորված «Աստղային պատերազմներ»-ի ոճով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
«Աստղային պատերազմներ»-ի գլխավոր չարագործի պատկերով ածանցյալի շնորհանդեսը տեղի է ունեցել միջազգային Disney Expo ցուցահանդեսի ժամանակ: PS 4 Darth Vader Edition-ը վաճառքում կլինի նոյեմբերի 17-ից` Star Wars: Battlefront-ի թողարկման օրը: Առաջիկայում ածանցյալները հասանելի կլինեն նախնական պատվերով:











































