Oգոստոսի 16-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հարցեր:
Նախարար Վայեզիի խոսքով, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում և ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը:
Նախարար Վայեզին իր լիակատար աջակցությունը է հայտնել ՀՀ դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա նաև հավելել է, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով:










































