Մարտի 19-ին, ժամը 12.51-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 17 ա շենքի 4-րդ հարկից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Հրշեջ-փրկարարները կանխել են 12-րդ բնակարանի բնակիչ` 1926 թ. ծնված Ս. Գևորգյանի ինքնասպանության փորձը:










































