Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը:
Ազատ ոճայինների 96 կգ քաշայինների պայքարում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ենոքյանը:
Նա պարտության մատնեց Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլայի Չեբանին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տարել նաև 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:








































