Axis Drones անօդաչու սարքերն արտադրող Morrison Innovations ընկերության կայքում բացվել է «նոր` աշխարհում ամենափոքրիկ կվադրոկոպտերի» նախնական պատվերը:
30x30x20 միլիմետր չափի կվադրոկոպտերը մեկ լիցքավորմամբ կարող է թռչել 5-7 րոպե: Հեռակառավարման վահանակում առանձին կափարիչով փակվող տեղ է առանձնացված դրոնի պահպանման և տեղափոխության համար:
Այն կարժենա 35 դոլար:














































