Mercedes ընկերությունը չի սպասել աշնանը և ժամանակից շուտ երկրպագուներին ցույց է տվել C-Class կուպեի նոր սերունդը, հայտնում է motori.ua-ը:
Նոր սպորտային երկտեղանոց մեքենայի շարժիչը սպառում է 20%-ով ավելի քիչ վառելիք, քան նախորդ մոդելը: C-Class-ը կարող է տեղավորվել երեք 2.0 լիտրանոց բենզինային ագրեգատներ` 184, 211 և 245 ձիաուժ հզորություններով, ինչպես նաև մեկ 1.6 լիտրանոց` 156 ձիաուժ հզորությամբ: Դիզելներն էլ ներկայացված են 170 և 204 ձիաուժ շարժիչներով:













































