Մայլի Սայրուսը պատրաստվում է իր երկրպագուներին մեծ նվեր մատուցել: Նա ցանկանում է իր հաջորդ ալբոմը դարձնել բոլորի համար անվճար: Օգտվողները կկարողանան այդ երգերը ներբեռնել անվճար, հայտնում է Spletnik-ը:
Եթե RCA Records ընկերությունը, որի հետ նա համագործակցում է, հրաժարվի այդպիսի առաջարկից, ապա Սայրուսը պատրաստ է բոլոր պահումները վճարել սեփական միջոցներից, միայն թե երկրպագուներն իրենց երջանիկ զգան:
«Մայլին տարված չէ դոլարներով: Նա գնում է իր ճանապարհով, ինչպես դա անում է յուրաքանչյուր իսկական արվեստագետ: Այժմ աշխարհում այդպիսի մարդիկ շատ քիչ են մնացել»,- ասել է նրա մենեջեր Ադամ Լեբերը:










































