Հայկական Անդրեորդի եկեղեցին, որը գտնվում է Արաքսի աջ ափին՝ Հին Ջուղա բնակավայրի տեղում, Իրանի նախաձեռնությամբ կվերականգնվի:
Պատվիրատուն Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի ներկայացուցիչ, Իրանի բոլոր պատմական եկեղեցիների գլխավոր գրասենյակի պատասխանատու Շերլի Ավետյանն է: Այս մասին հայտնում է Novosti Armenia-ն՝ հղում անելով Հայկական ճարտարագիտության ուսումնասիրման հիմնադրամին:
Ճարտարապետ-ռեստավրատոր Սամվել Այվազյանի և Աշոտ Հակոբյանի նախագիծը՝ կատարված եկեղեցու արխիվային լուսանկարների հիման վրա, արդեն ավարտվել է և հավանության արժանացել Ճարտարապետության հուշարձանների ճարտարապետ-ռեստավրատորների հայկական ասոցիացիայի կողմից: Ավետյանի խոսքով՝ վերականգնման աշխատանքները ծրագրվում է ավարտել երկու տարուց, նրանում հնարավոր է հայ վարպետների մասնակցությունը, ինչպես դա եղել է Ուկրաինայում Սուրբ Ստեփանոսի զանգակատան վերականգնման դեպքում:








































