Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 1-ին տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղում աչքի է ընկել երկու անգամ:
Այսպիսով, հայազգի ֆուտբոլիստը «Բորուսիա»-ի վերջին 3 պաշտոնական խաղերում դարձել է 6 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Մխիթարյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Վոլֆսբերգեր»-ի դեմ խաղում և մեկ գոլով աչքի էր ընկել «Հեմնիցեր»-ի դեմ հանդիպման ժամանակ:










































