Ադրբեջանական haqqin.az գործակալությա ն փոխանցմամբ՝ ադրբեջանական սոցցանցերում երիտասարոդությունը կոչ է անում երթ կազմակերպել դեպի Արցախ: Մասնավորապես, Facebook սոցցանցում բացվել է էջ, որում կոչ է արվում անզեն երթ կազմակերպել Աղդամ: Էջում տեղադրված ուղերձում մասնավորապես ասվում է, որ իրենք «պատերազմ չեն ցանկանում», պարզապես «տուն են վերադառնում և Ղարաբաղի նկատմամաբ սերն արտահայտում են գործով»: «20 տարի չլուծված խնդիրը մենք ինքնուրույն կլուծենք: Ո՛չ միջազգային ուժերը, ո՛չ գործող իշխանությունները չեն դատապարտի մեզ դրա համար»,- համոզված են ակցիայի կազմակերպիչները:
Կազմակերչիչները կոչ են անում մայիսի 8-ին հավաքվել Աղդամի շրջան մտնող ճանապարհին:










































