Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Շուշան Պետրոսյանը դեմ է ՀՀԿ-ի որոշմանը

Հանրապետական խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը միակն էր ողջ Ազգային ժողովում, ով երեկ դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած՝ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Հիշեցնենք, որ կառավարության այս օրինագծի համաձայն՝ զինվորական ծառայության ժամանակ որոշակի մեղմացում է նախատեսվում այլընտրանքային զինծառայողների, մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունների համար: Կարծիք կա, թե խոսքը վերաբերում է հատկապես Եհովայի վկաներին:

Այս օրինագիծը երեկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց 103 «կողմ», 5 «ձեռնպահ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: «Ձեռնպահ» էին քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները «կողմ» էին քվեարկել:

Իսկ ինչո՞ւ Շ. Պետրոսյանը դեմ գնաց իր խմբակցության որոշմանը և «դեմ» քվեարկեց այդ օրինագծին՝ հարցին ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Որովհետև ես կարծում եմ, որ մեր երկրում բոլորը պետք է ծառայեն: Զինծառայության տարիքի յուրաքանչյուր տղա, ով չունի առողջական խնդիր, պետք է ծառայի: Եվ ես դեմ եմ այլընտրանքային ծառայություն հասկացությանը»:

Ի պատասխան մեր դիտարկման՝ բայց չէ՞ որ ՀՀ բանակում այլընտրանքային ծառայության ներդրումը միջազգային այն կառույցների պահանջն է, որոնց անդամակցում է մեր երկիրը, Շ. Պետրոսյանն ասաց. «Հասկանում եմ, բայց ինձ համար սա այն դեպքը չէ, որ պետք է նման պահանջներին ընդառաջ գնանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում