Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ակումբի բժշկական շտաբի հետ իր հանդիպման մասին: Ֆուտբոլային հանրությունը քննարկում է մասնագետի և լոնդոնյան ակումբի բժիշկ Եվա Կարնեյրոյի կոնֆլիկտը: Պորտուգալացին քննադատել է բժշկի գործողություններն, ով «Սուոնսի Սիթի»-ի դեմ հանդիպման վերջնամասում խաղադաշտ է վազել՝ կիսապաշտպան Էդեն Ազարին օգնություն ցույց տալու համար:
«Երեկ հանդիպել եմ «Չելսի»-ի բժշկական շտաբի հետ: Երեք անգամ ասել եմ, այժմ էլ պատրաստ եմ կրկնել՝ եթե ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, նրա առողջական վիճակը կարևոր է մարզչի կամ մրցավարի որոշումից: Անգամ եթե մրցավարն արգելել է ձեզ դուրս գալ խաղադաշտ, դուք պետք է անեք դա և ֆուտբոլիստին ցուցաբերեք անհրաժեշտ օգնությունը: Եթե մարզիչն էլ դժգոհ է ձեր գործողություններից, միևնույնն է, կատարեք ձեր աշխատանքը:
Կրկնում եմ՝ ֆուտբոլիստի առողջությունը կարևոր է խաղի արդյունքից, մարզչի կամ մրցավարի որոշումից: Իսկ այժմ եկեք թեման փակված համարենք»,- Goal-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:










































