Georgia Online-ի փոխանցմամբ`Վրաստանի ՆԳՆ-ի ու ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության աշխատակիցները «Սադախլո» անցակետում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու` հրազեն անցկացնելու կանոնների խախտման համար:
Երկու գերատեսչությունների իրականացրած համատեղ գործողության արդյունքում մաքսային ընթացակարգի ժամանակ ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Ֆրունզիկ Ա.-ն` ծնված 1947 թվականին:
Նա փորձել է «Սադախլո» անցակետով անցկացնել «Վալտեր» տեսակի հրազեն ու 10 մարտական փամփուշտ: Ձերբակալվածն ընդունել է իր մեղավորությունը: Տարվում է հետաքննություն:








































