Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Անհավեսության ինչ-որ դեպրեսիվ վիճակ է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի զրուցակիցն է հաղորդավար Ավետ Բարսեղյանը


– Ավետ, Դուք տասը տարի է հեռուստաեթերում եք` «Հ1», «Շանթ», «Արմենիա»: Այսօր շատ է խոսվում հեռուստատեսային իրականության եւ իրական իրականության տարբերության մասին: Իրականում համարում են հեռուստատեսային իրականությունը կեղծ իրականություն: Արդյո՞ք Դուք Ձեզ այդ կեղծված իրականության մասնիկը չեք համարում:


– Հեռուստատեսային իրականության մասին այնքան շատ է գրվում, անգամ հեռուստատեսության եթերում այնքան է խոսվում հեռուստատեսության մասին, որ չգիտեմ` ինչ ավելացնել: Պարզապես ինձ կեղծված իրականության մասնիկ չեմ համարում: Այսպես թե այնպես, հեռուստատեսությունը կեղծիք է: Այն, ինչ եթերային է, չի կարող շատ մոտ լինել իրական իրականությանը: Համենայնդեպս, այն հեռուստանախագծերը, որոնք վարել եմ տասը տարվա ընթացքում, իրականությունից կտրված չեն եղել: Վերջինը, որը բացասական արձագանք ստացավ, ՙՃիշտն ու սուտն՚ էր, հասարակության համար այն անընկալելի էր: Սա ինձ համար ե՛ւ լավ էր, ե՛ւ վատ. եթե ժողովուրդը կարծրացնում է քո կերպարը հեռուստատեսությունում, ստիպում է քեզ միշտ մնալ նույնը: Այսինքն` եթե Ավետ Բարսեղյանը ասոցացվում է կիրթ կամ գրագետ, ինտելեկտուալ ծրագրերի հետ, չպետք է փոխվի, բայց այդպես էլ արտիստին (հաղորդավարությունն ինձ համար արտիստիզմի մասնիկներ ունի) դու դատապարտում ես այդ մեկ դերը խաղալուն:


– Ըստ էության, հասարակական ճնշման ազդեցության տա՞կ այն փակվեց:


– Ո՛չ: «Արմենիա» հեռուստաընկերությունը սեփական ալիք է, եւ հասարակությունը չի կարող պարտադրել, չնայած որ այն բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիք է (ատում եմ ՙվարկանիշ՚ բառը): Իսկ հեռուստատեսային իրականությունն իրական, նաեւ չիրական իրականություն է, որտեղ պետք է խոսել իրականությունից, բայց այդ իրականությունը գոնե դարձնել ավելի հեքիաթային: Մարդիկ ինչ-որ հաղորդում դիտելիս գոնե պետք է ինչ-որ լավ բան վերցնեն նրանից, անգամ եթե այն կեղծ է, բայց իհարկե հիմարի տեղ դնող կեղծի մասին չէ խոսքը:


– Ավետ, հիմարի տեղ դնող կեղծը գերակշռում է եթերում. մարդը դրսում տեսնում է այլ իրականություն, միացնում է ու իրեն թվում է` ոչ թե ապրում է Հայաստանում, այլ վիրտուալ Հայաստանում:


– Լրատվության դաշտում գուցե, թեեւ կարծում եմ` լրատվությունը բավականին անդրադառնում է խնդիրներին, այսինքն` շատ մեծ չէ կատարվածի եւ եթերով ցուցադրածի տարբերությունը: Եթե մենք համեմատենք Սովետական Միության ժամանակաշրջանի հեռուստատեսության հետ, որտեղ ընդհանրապես գրաքննություն էր, ապա տարբերություն կա: Կան լրագրողներ, որ ենթադրենք, կանաչի վաճառողի` արդեն կանգնելու տեղ չունեցող բողոքի ձայնը լսելի կդարձնի, այսինքն` այսօր կարելի է գտնել հեռուստաալիք, որտեղ ժողովրդի ձայնը լսվում է:


– Կարո՞ղ եք թվարկել` հեռուստաալիքներից որեւէ մեկում, որտեղ անցել եք ճանապարհ, հնչո՞ւմ է արդյոք, կա՞ ժողովրդի ձայն:


– Ես համեմատություններ չեմ սիրում անել, «Հ1»,«Շանթ», «Արմենիա» ուղղությունը ինձ համար ե՛ւ լավ է, ե՛ւ վատ: Չեմ կարող ասել` որն է ավելի ազատ, ամեն մեկն ունի իր դրական եւ բացասական կողմերը: Վատ է, որ հեռուստադեմքը փոխում է ալիքը, բայց մեր հեռուստատեսային իրականության մեջ դա ի նպաստ է հաղորդավարին, որովհետեւ նա փոխում է «օդը», ադապտացվում է այլ ծրագրի եւ աճ ապրում: Եթե մենք քննադատենք այսօրվա հեռուստաընկերություններին, այնքան բան կա ասելու, բայց աղբի մեջ լավն էլ կարող եք գտնել: Ես ուզում եմ լրագրությունը չլինի այդքան բեւեռային. ինչպես վատն է քննարկվում եւ արձագանք ստանում, այնպես էլ լավը քննարկվի: Հավատացեք, բոլոր հեռուստաալիքներում կան ծրագրեր, որոնք նպաստում են դաստիարակությանը:


– Ավետ, վերջին տարիներին որեւէ հաղորդման մասին նման դրական արձագանք չենք կարող ասել, միայն «Հայ ասպետն» է, որ շատերի կողմից արձագանք գտավ:


– «Հայ ասպետը» շատ եմ հավանում: Ընդհանրապես, յուրաքանչյուր ինտելեկտուալ նախագիծ շատ եմ սիրում: Ըստ իս` «Բոնուսը» շատ լավն էր, եւ չգիտեմ ինչու այն հիմա չկա: Այսօր հեռուստատեսությանը քայքայում է «վարկանիշ» բառը: Եթե անջատեք այդ վարկանիշ կոչեցյալը, եւ ամեն մի ալիք հետեւի սեփական պատվին, ծրագրին, հաղորդումներ պատրաստի, որոնք թեեւ եկամուտ չեն բերի եւ հինգ հոգի կդիտի այն, բայց կարեւոր կլինեն, այն ժամանակ երեւի թե ամեն ինչ լավ կլինի:


– Վարկանիշն ինչ-որ առումով փչացրե՞ց հեռուստատեսությանը:


– Այն, ինչպես միշտ, արեւմուտքից եկած «դեգեներատ» քամի էր, որը եկավ հասավ մեզ էլ, եւ ինչ փչում է` հիմնականում վատ բան է փչում:


– Լավ հաղորդումների միջեւ, որպես կանոն, ռեյտինգի խնդիր չկա, վատի եւ վատթարագույնի միջեւ է ռեյտինգ լինում:


– Ես, միեւնույն է, համաձայն չեմ, որ լավ հաղորդումը ռեյտինգ չի բերում, որովհետեւ անընդհատ ասել, որ մարդիկ սիրում են վատ երաժշտություն, անորակ ծրագրեր` ճիշտ չէ, քանի որ ինչ-որ մասը այս է սիրում, ինչ-որ մասն էլ` մեկ այլ բան: Մենք պետք է ունենանք հեռուստաընկերություն, որը աշխատի անգամ այդ քիչ տոկոսի համար:


– Դուք խոսեցիք հասարակության բեւեռացվածության մասին, այն ավելի շատ վերջին տարիների՞ն է ընդգծվել:


– Լավ է, որ մինչեւ հիմա ավտոմեքենա չունեմ եւ երթեւեկում եմ տաքսիներով, որովհետեւ չեմ կորցնում մարդկանց զարկերակը, տեսնում եմ` ինչ է կատարվում: Ապրում եմ իմ քաղաքում` Երեւանում եւ շատ լավ տեսնում եմ` ժողովուրդն ինչ է մտածում: Իսկ բեւեռացումը շատ կոմպոնենտներից է գալիս. ես` որպես պատմաբան եւ սոցիոլոգ, կարող եմ ասել` սա ինչի հետ է կապված: Ըստ իս` անհավեսության հետ է կապված. ժողովուրդը հավես չունի ինչ-որ մի բան անելու, անհավես է գնում գործի, զույգերն իրար անհավես են սիրում, անհավեսության ինչ-որ դեպրեսիվ ընկճախտային վիճակ է: Գուցե ամբողջ աշխարհում է այդպես, բայց մենք կենտրոնանում ենք հայկականի վրա, գուցե մեր գենը շատ հին է, այն ունի իր բիոստրուկտուրան, հոգնածության շրջանում ենք գուցե գտնվում:


– Անհավես է անգամ պայքարո՞ւմ:


– Անհավես է պայքարում, թեեւ շատ հեռու եմ քաղաքականությունից: Անհավես է, չկա ջղաձգությունը, լավ առումով պոռթկումը չկա:


– Հնարավոր է, որ խեղդեցին հասարակության հավեսը:


– Քաղաքական աստառ ման մի եկեք: Ավելի գիտական մոտենանք սոցիալական խնդիրներին: Թեկուզ նայենք էզոթերիկ դաշտում ինչ է կատարվում. սա մի երկիր է, որն անցել է մի պատմություն, սովետական ժամանակաշրջանից փոքր անկախության դաշտ, մի երկիր, որը 20 տարվա անկախություն եւ 18 տարեկան բանակ ունի, նոր կառուցված է, եւ եթե դա համեմատես ծիլի հետ, անընդհատ քամիները փչում են արեւմուտքից, արեւելքից, հյուսիսից, եւ այդ ծիլը չի կարողանում որոշել` ուր աճի, արմատ տա՞, թե՞ չտա:


– Երբ ասում եք` չքաղաքականացնենք զրույցը, ի՞նչ նկատի ունեք: Յուրաքանչյուր ոք արդյո՞ք չպետք է զբաղվի քաղաքականությամբ:


– Համաձայն եմ, եթե մարդը ապրում է ինչ-որ հասարակության մեջ, եթե քաղաքացի է, ապա ե՛ւ քաղաքականության կրողն է, ե՛ւ պատասխանատուն է: Անընդհատ պետություն եւ ժողովուրդ խոսակցություններն էլ զատում, տարանջատում են. մի քիչ քո մեջ քննարկիր, քո մեջ գտիր, ես էլ լիքը պահանջներ ունեմ իշխանություններին, բայց առաջին հերթին ինքս իմ հանդեպ ունեմ պահանջներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում