ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը զինելու հարցում խոչընդոտներ չի հարուցի եվրոպական երկրների ճանապարհին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է Interfax-ը:
«Նախագահ Օբաման պարզորոշ ասել է, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի այն երկրներին, որոնք որոշել են զենք մատակարարել՝ լինի դա Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան կամ այլ երկիր»,- լրագրողներին ասել է Քերին:
Պետքարտուղարը միևնույն ժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, չի պատրաստվում Սիրիա մատակարարել որևէ այլ բան՝ բացի մարդասիրական օգնությունից:











































