Հաճախ տղամարդկանց վրա տպավորություն գործելու գեղեցիկ սեռի ջանքերը հակառակ ազդեցությունն են ունենում:
Ահա այն երևույթների ցանկը, որոնք կանայք սխալմամբ սեքսուալ են համարում.
1. Գռեհկություն. այս հասկացությունը բավականին լայն է: Ոմանք գռեհիկ են համարում բարձր խոսելը կամ միաժամանակ դանակից և պատառաքաղից օգտվել չկարողանալը: Մյուսներն էլ գռեհիկ են համարում ընկերուհու բերանից հնչած հայհոյանքը կամ միանգամից մի քանի տղամարդկանց հետ սիրախաղը: Այստեղ պետք է իմանալ տղամարդու ճաշակը և մի քիչ հարմարվել դրան:
2. Ինտիմ տեղերի մազածածկույթը. դրա ազդեցությունը միշտ տարբեր է կնոջ սպասածից: Մի կողմից՝ ոչ մի տղամարդ դեմ չէ բիկինիի հատվածի կոկիկ լինելուն: Սակայն զարմացնել զուգընկերոջը սափրած ինտիմ տեղերով կամ սրտի տեսքով մազածածկույթով չարժե: Բանն այն է, որ մարմնի ինտիմ մասերի մազածածկույթի «սանրվածքը» կարող է տղամարդուն և՛ զարմացնել, և՛ ծիծաղեցնել, և՛ տրամադրությունը փչացնել: Այս ամենը կարող են վատ անդրադառնալ հարաբերությունների վրա։
3. Գլխաշորը. այն միայն խանգարում է: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ տղամարդկանց դուր է գալիս շոյել կնոջ գլուխը, իսկ երբ ձեռքի տակ այլ առարկաներ են ընկնում, դա նրան նյարդայնացնում է: Եվ արդեն կարևոր չէ, որ դուք երկար պատրաստվել էիք, սանրվածք էիք արել: Տղամարդկանց բարկացնում են նաև լաքից իրար կպած մազերը. դա անբնական տեսք ունի և շոշափելիս տհաճ է:
4. Տղամարդկանց ներքնաշոր և օծանելիք. տղամարդիկ չեն հասկանում իրենց ներքնաշորերի և օծանելիքի հանդեպ կանանց հակումը: Երբեմն սիրախաղի սկզբում տղամարդկանց դուր է գալիս, երբ կնոջ հագին մեծ ջինս և վերնաշապիկ է լինում, սակայն դա կարող է նաև վախեցնել կամ վատ զգացողություններ առաջացնել նրա մոտ:
5. Ներքնաշորի բացակայությունը. շատ տղամարդիկ խոստովանել են, որ գրգռվում են հագուստի տակ մերկ մարմնի մասին մտքից: Բացառապես միայն իր ընկերոջ համար ներքնաշոր չհագնող աղջիկը կարող է սեքսուալ տպավորություն թողնել։ Իսկ եթե կինն այդպես ամբողջ օրն է անցկացրել, ապա այդ միտքը դժվար թե ուրախացնի տղամարդուն: Առանց ներքնաշորի ամբողջ օրն անցկացնելն ասոցացվում է «ում հետ պատահի, երբ պատահի և որտեղ պատահի» սեքսով զբաղվելու պատրաստակամության հետ:
Սրանց հետ մեկտեղ չեն կարող սեքսուալ համարվել այն կանայք, ովքեր անընդհատ հարցաքննում են տղամարդուն, բողոքում են, բաց ու նեղ հագուստ են կրում, վառ կարմիր շրթներկ են օգտագործում, անընդհատ մաստակ են ծամում, եղունգներն են կրծում, խմում և ծխում են։








































