Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մրջյունները ընտանիքի անդամներին ճանաչում և միմյանց հետ շփվում են հոտի օգնությամբ, հայտնում է Rosbalt-ը:
«Մրջյունների մոտ խիստ զարգացած է ցեղակիցներին հոտով ճանաչելու ընդունակությունը: Այդ ձևով նրանք տարբերում են իրենց գաղութի տարբեր կաստաներին, ինչպես նաև հայտնաբերում օտարներին»,- բացատրում են հետազոտության հեղինակները:








































