Երկրից 100 արեգակնային տարի հեռավորության վրա գիտնականները հայտնաբերել են մոլորակ, որը հիշեցնում է երիտասարդ Յուպիտերին: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Էրիդան 51-բ (51 Eridani b) անունը ստացած երկնային մարմինը շուրջ 20 միլիոն տարեկան է: Այն ունի մեթանի ամենաբարձր մակարդակը, որը երբևէ գտնվել է որևէ մոլորակի վրա: Մոլորակի մթնոլորտում հայտնաբերել են նաև ջուր:
Գիտնականների կարծիքով՝ այդ հայտնագործությունը կօգնի բացահայտել Արեգակնային համակարգի առաջացման գաղտնիքը:











































