Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գովեստի խոսքեր է հասցեագրել իր խաղընկեր Էդեն Ազարին և համեմատել նրան ակումբի լեգենդ Ջանֆրանկո Ձոլայի հետ:
«Էդենն ընդամենը 22 տարեկան է, բայց նա դիմակայում է ամեն ինչի: Ազարը հիանալի ֆուտբոլիստ է` վարպետության առումով: Նա արագավազ է: Էդենը կարող է մեծ վարպետություն ցուցադրել սահմանափակ տարածությունում: Նման կերպ իր ողջ կարիերայի ընթացքում գործում էր Ձոլան, մինչդեռ Ազարի կարիերան նոր է սկսվում: Սակայն արդեն իսկ երևում է, որ նա դասվելու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքին:
Էդենի վրա կարելի է հույս դնել: Նա հիանալի բնավորություն ունի և մտահոգված չէ իր կարգավիճակով: Հուսով եմ, որ Ազարը կշարունակի նույն կերպ»,- Sky Sports-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը:









































