Այսօր Գյումրիում էին «Տարվա Երիտասարդական մայրաքաղաքի» մրցույթի փորձագետները, որոնց շարքում մասնագետներ կային ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, տարբեր պետական ու ոչ պետական շահագրգիռ կազմակերպություններից ու կառույցներից:
Վերջիններս Գյումրու քաղաքապետարանում հանդիպեցին քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ, որի ընթացքում էլ տեղի ունեցավ քննարկում այն մասին, թե որքանով քաղաքը կկարողանա լինել համահայկական երիտասարդական մայրաքաղաք: Բացի սպորտային ներուժից ու մշակութային ժառանգությունից՝ փորձագետներին հետաքրքիր էր տարբեր ոլորտներում հանրապետության երկրորդ քաղաքի ունեցած պոտենցիալն ու ակտիվությունը, որոնք կարևոր չափանիշներ են երիտմայրաքաղաք ճանաչվելու համար:
Նշենք, որ Տարվա Երիտասարդական մայրաքաղաք 2016թ.-ի Գյումրու հայտը ներկայացնելու համար նախապես կազմվել էր հանձնախումբ և համատեղ մշակվել է ներկայացվելիք հայտը:











































