Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Ինտեր»-«Տոտենհեմ» հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ն բազմաթիվ հաշվետվություններ է ստացել այն մասին, որ իտալացի երկրպագուները ռասիզմի դրսևորումներ են արտահայտել անգլիական ակումբի ֆուտբոլիստների նկատմամբ:
Այդ կապակցությամբ կազմակերպությունը միլանյան ակումբի դեմ գործ է հարուցել:
Ֆանատների ծաղրանքի գլխավոր առարկան հարձակվող Էմանուել Ադեբայորն է եղել: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր»-ը տուգանվել է` Մարիո Բալոտելիի նկատմամբ ռասիստական դրսևորումների պատճառով:









































