ՆԱՏՕ-ի զորքերը ներկայիս ռազմական գործողությունները 2014 թ. ավարտելուց հետո կմնան այնտեղ ու կսկսեն նոր առաքելություն: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին Քաբուլում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Դոմինիկ Միդլին:
Միդլին մասնավորապես հայտարարել է, որ «նոր առաքելությունը, որի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի ու Քաբուլի կառավարության միջև, կզբաղվի աֆղանական անվտանգության ուժերի նախապատրաստությամբ, նրանց կցուցաբերվի խորհրդատվություն»:
Նրա խոսքերով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը վստահ է, որ աֆղանական ուժերի 352 հազարանոց զորախումբը երկրում կկարողանա խաղաղություն ապահովել 2014 թվականից հետո:
«Նրանք ի վիճակի են անվտանգությունն ապահովել, քանի որ արդեն այդ աշխատանքը հիմա իրականացնում են այնպես, ինչպես դա նախատեսված է: Ու նրանք շարունակելու են դա, քանի որ օգտվելու են ՆԱՏՕ-ի նոր առաքելության օժանդակությունից»,- հայտարարել է Միդլին:
Միդլիի խոսքերով՝ աֆղանական բանակն ու ոստիկանությունն այսօր կարգուկանոն են պահպանում այն տարածքներում, որտեղ ապրում է երկրի բնակչության 87 %-ը:









































