Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները համաձայնվել են ԱՄՆ-ի առաջարկին, որ ինքնուրույն ավիահարվածներ չեն հասցնելու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, որոնք դուրս կմնային միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Կիրբին:
«Մենք թուրքական իշխանություններին խնդրել ենք Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի հանդեպ չձեռնարկել ինքնուրույն ավիահարվածներ, քանի դեռ Թուրքիան ամբողջովին չի ինտեգրվել միջազգային հակաահաբեկչական կոալիցիային, որպեսզի կոալիցիայի համար շատ խիտ օդային տիրույթում ապահովի անցկացվող օդային գործողությունների անվտանգություն։ Եվ թուրքերը համաձայնվել են»,- ասել է նա։
Կիրբիի խոսքերով՝ Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են աշխատել թուրք-սիրիական սահմանի մոտ ԴԱԻՇ-ի սպառնալիքի վերացման ուղղությամբ։








































