Բոլիվիայում և Պերուում ձյան առատ տեղումներ են գրանցվել։ Այդ երկրների որոշ շրջաններում տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար է։
Տարերային աղետի հետևանքով արգելափակվել են մի քանի տասնյակ ճանապարհներ, որոնք տանում են Բոլիվիայի մայրաքաղաք Լա-Պաս։ Տեղի իշխանությունները բավարար քանակով տեխնիկա չունեն ձյունը հավաքելու համար, քանի որ նման տեղումներն այդ տարածաշրջաններում հազվադեպ են։
Իրավիճակը բարդացնում է այդ վայրերի համար չափազանց ցածր ջերմաստիճանը։ Ջերմաչափի սնդիկի սյունն իջել է մինչև Ցելսիուսի սանդղակով 0 աստիճան՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը։








































