Friday, 05 06 2026
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

Ես երբեք չեմ ասել, թե միանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին. Վիտալի Բալասանյան

«Մենք Հայաստանի ներքաղաքական կյանքին չենք խառնվում, Ղարաբաղը Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ ի՞նչ կապ ունի: Ես երբեք չեմ ասել, թե միանում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին և այլն։ Ես նման կարծիք չեմ հայտնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախագահ Վիտալի Բալասանյանը։ «Օրինակ, որ Հայաստանը խառնվեր Ղարաբաղի ներքաղաքական կյաքին, Ղարաբաղի համար լավ չէր լինի, ուրմեն մենք էլ ինչու՞ պետք է խառնվենք Հայաստանի ներքաղաքական կյանքին»,- հավելեց նա:

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե նման կարծիք էր հայտնել ԼՂ ԱԺ անկախ պատգամավոր, «Սահմանադրական Արցախ» շարժման անդամ Վահան Բադասյանը՝ Վ. Բալասանյանը մեզ հորդորեց զրուցել Վ. Բադասյանի հետ:

Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պարզապես ցանկացել են կոտրել այն կարծրատիպը, որ եթե Ղարաբաղի իշխանությունները Սերժ Սարգսյանի կողքին են, ապա անպայման բոլոր ղարաբաղցիները պետք է նրանց հետ համակարծիք լինեն։ «Մենք հիմա էլ չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընդամենը այդ մեկ ելույթով ուզեցել եմ դա ցույց տալ։ Եթե անհրաժեշտություն և պահանջ լինի, նորից կմիանամ, բայց այս պահին մենք չենք խառնվում»,- ասաց Վ. Բադասյանը:

Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազատության հրապարակում հնչեցրած այն արտահայտությանը, թե իրենք Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին լեգիտիմ են համարում, Վահան Բադասյանն ասաց. «Դա իրենց կարծիքն է, ես էլ երբեք չեմ ասել, որ Բակո Սահակյանը լեգիտիմ չէ, ես պարզապես ասել եմ, որ Ղարաբաղի նախագահական ընտրությունները Հայաստանի ընտրությունների պաշտոնական շարունակությունն են: Ես ասել եմ, որ այստեղ էլ են ընտրությունները կեղծվել, բայց չեմ ասել, թե Բակո Սահակյանը լեգիտիմ նախագահ չէ: Միգուցե, եթե ընտրությունները չկեղծվեին նա չընտրվեր կամ ընտրվեր 50 գումարած մեկ տոկոսով, ոչ թե՝ 66, ինչպես գրանցեցին պաշտոնական արդյունքները»:

Վահան Բադասյանը հավելեց, որ իրենց կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքին անընդհատ խառնվելը կոռեկտ չի լինի, այդ իսկ պատճառով էլ առայժմ ոչինչ չեն անի, բայց երբ լինի դրա անհրաժեշտությունը, կմիանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում