Cadillac ավտոարտադրողը պատրաստվում է մինչ 2020 թվականը շուկա թողարկել 9 նոր և թարմացված մոդելներ։ Այս մասին հայտնում է USA Today-ը՝ հղում անելով նախագահ Յոհան դե Նայսենին։
Նորույթների շարքում սպասվում են 5 արտաճանապարհային մեքենաներ, կիսակոմպակտ սեդան և 3 թարմացված մոդելներ, որոնցում միավորված են կոմպակտ և միջին չափսերի մեքենաների լավագույն որակները։
Cadillac-ի մոդելային շարքի թարմացումը կսկսվի արդեն ընթացիկ տարում, երբ վաճառքում կհայտնվի նոր սեդան՝ CT6։ 2016-ի սկզբին կհայտնվի նոր քրոսովեր՝ XT5։
Բացի այդ, 2020 թվականին Cadillac-ը ծրագրում է զբաղեցնել լյուքս մեքենաների համաշխարհային շուկայի 5 տոկոսը, ինչպես նաև հասնել 500 հազար միավոր տարեկան վաճառքի մակարդակի։ Ընթացիկ տարվա կանխատեսումը չի գերազանցում 300 հազար մեքենան։











































