ԱՄՆ-ում խավարասերները խափանել են Ատլանտայից Նյու Յորք ավտոբուսով ուղևորությունը: Միջատները դուրս են եկել ավտոբուսի օդափոխության համակարգից մեկնումից 15 րոպե անց: Սկսված խառնաշփոթի պատճառով վարորդը կանգնեցրել է ավտոբուսը և իջեցրել բոլոր 48 ուղևորներին: Դրանից հետո վարորդը կանչել է նոր «մաքուր» ավտոբուս՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Խավարասերները եղել են ամենուր` պատուհանների, առաստաղի, նստելատեղերի վրա:
Ուղևորներից մեկի խոսքերով` եղել են հազարավոր խավարասերներ:
Greyhound տրանսպորտային ընկերությունը ներողություն է խնդրել ուղևորներից և խոստացել պարզել, թե խավարասերներն ինչպես են հայտնվել ավտոբուսում:








































