7days.ru-ի փոխանցմամբ՝ Միրանդա Քերը դադարել է թաքցնել իր նոր սերը։ Այն բանից հետո, ինչ Միրանդա Քերը 2013 թվականի հոկտեմբերին բաժանվեց իր ամուսին և որդի Ֆլինի հայր Օռլանդո Բլումից, նրա անձնական կյանքը զարգանում է չափազանց բուռն։ Նա արդեն իսկ ունեցել է մի շարք սիրեցյալներ՝ ներառյալ Ջասթին Բիբերը, ով հանուն նրա անգամ ծեծկռտուքի մեջ է մտել Օռլանդո Բլումի հետ։
Միրանդա Քերի ընկերոջ «պաշտոնում» ամենաերկարը մնացել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Պակերը։ Նրանք հանդիպել են գրեթե մեկուկես տարի առաջ։ Սակայն այժմ Միրանդան նոր սիրավեպ է սկսել։ Այս անգամ նա տարվել է մեկ այլ միլիարդատեր Էվան Շպիգելով։
Միրանդան նրա հետ ծանոթացել է դեռևս գարնանը, սակայն մինչև վերջերս ակնհայտորեն չի ցանկացել հանրայնացնել այդ հարցը։ Օրեր առաջ մոդելը Էվանի հետ հայտնվել է հանրության առջև՝ Լոս Անջելեսի օդանավակայանում։ Միրանդան ոչ միայն չի ցանկացել թաքնվել պապարացիներից, այլև ընդհակառակը՝ տարբեր դիրքերով լուսանկարվել է ընկերոջ հետ։ Քերի նոր ընկերն ընդամենը 25 տարեկան է, նա 7 տարով երիտասարդ է Միրանդայից։ Էվանը բիզնես-ոլորտում իսկական վունդերկինդ է։










































