Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մինչև չհասկանանք՝ Սերժ Սարգսյանի ուզածն ինչ է, կնշանակի կամ կույր ենք, կամ քաղաքականությունից բան չենք հասկանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Պարոն Մակեյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու համար հնարավո՞ր է մեկ միասնական ճակատ ձևավորվի: Ի՞նչ կարծիք ունեք, արդյոք կմիանա՞ք: Առհասարակ կարո՞ղ է միասնական ճակատի ձևավորումն արդյունավետ լինել, երբ իշխանությունը միշտ կարողացել է միասնական պայքարներին պառակտել:

Նման խնդիր դնողը նախևառաջ պետք է հանրությանը ներկայացնի, թե ինչ հարց է ուզում լուծել: Այսինքն` նպատակը պետք է հստակ լինի: Եթե նպատակը հանրաքվեն խոչընդոտելն է, ապա, կարծում եմ, վարչախումբն ունի այն ռեսուրսը, որ կարող է իր ցանկությամբ սահմանադրական հանրաքվեն կամ կյանքի կոչել, կամ խաղից դուրս բերել, որովհետև մեզ դեռ հայտնի չէ, թե Սերժ Սարգսյանը ուզում է այդ հանրաքվեն անցկացնե՞լ, թե՞ պարզապես իմիտացիա է անում: Հիմա առանց նպատակը հստակեցնելու, առանց հստակ խնդիրը դնելու դու հանրությանը չես կարող հրապարակ բերել: Իսկ հանրությանը հրապարակ բերելով ոչ մի հարց չես լուծելու, ուղղակի գոլորշի ես բաց թողնելու, որով վարչախմբին լուրջ աջակցություն ցույց տալու խնդիր ես լուծելու, ինչպես լուծեց հայտնի եռյակը կամ քառյակը: Այնպես որ, միասնական ճակատի մասին խոսողները պետք է լավ հասկանան, թե Սերժ Սարգսյանն ինչ է ուզում, չեմ ասում վարչախումբը, քանի որ վարչախումբն ու Սերժ Սարգսյանը լիովին տարբերվում են միմյանցից:

Բայց մի՞թե վարչախումբը որևէ որոշում առանց Սերժ Սարգսյանի կարող է կայացնել:

Ոչ, չի կարող, բայց Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իր երկրորդ ժամկետին, հաշվի առնելով, որ կա Ռոբերտ Քոչարյանի գոյությունը, նաև օլիգարխների շահերը, հնարավոր է վարչախումբն իր գլխից թռնի, դրա համար Սերժ Սարգսյանը հիմա անձնական խնդիր է լուծում այդ հանրաքվե կոչվածով կամ դրա իմիտացիայով:

Այսինքն` Սերժ Սարգսյանը այս փոփոխությունների ճանապարհով իր անձի` իշխանությունում մնալու խնդի՞րն է փորձում լուծել:

Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ վարչախումբն ունի հանրությանը նորից խաղից դուրս թողնելու ռեսուրս` չեզոքացնելով իր առջև ցանկացած արգելք: Հիմա Սերժ Սարգսյանը բնական է` հասկանում է, որ իր ժամկետն ավարտվում է, և ինքը պետք է ինչ-որ կերպ հանձնի իշխանությունը, բայց նա չի ուզում իշխանությունից դուրս մնալ: Կարծես իշխանության մեջ լինելու, ընդ որում՝ իշխող լինելու հիվանդություն է նա ձեռք բերել: Նրան քաջ հայտնի են Քոչարյանի դասերը, նա Քոչարյանի գործընկերն է, ընկերն է, հարազատն է, բայց այսպես թե այնպես Քոչարյանը անցած տասը տարիներին կարծես խաղից դուրս մնաց: Դրա համար Սերժ Սարգսյանը, այդ բոլորը տեսնելով, հասկանում է, որ ամենահավատարիմ մարդը իրեն կարող է գցել: Այդ իսկ պատճառով նա փորձում է իր անձնական խնդիրը լուծել:

Ի՞նչ եք կարծում, եթե մեկ միասնական ճակատ ձևավորվի, հնարավոր կլինի՞ չեղարկել այս հանրաքվեն:

Նայած թե միասնական ճակատ ձևավորելու խճանկարն ինչպիսին կլինի՝ ԲՀԿ-ո՞վ, ՕԵԿ-ո՞վ, թե՞ ՀԱԿ-ով կլինի: Չէ՞ որ դրանք պարբերաբար առաջին գծում Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջել, և տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը գոնե բուտաֆորիայի տարբերակով մնում և ուժեղանում է։

-Պարոն Մակեյան, Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանդես եկավ առաջարկներով։ ՄԻնչդեռ մենք տեսնում ենք, որ այս 15 գլուխներում փոփոխություն չկա։ Դուք կառավարման ո՞ր համակարգի կողմնակից եք։

Մեր կուսակցությունը պարբերաբար այս քսան տարիների ընթացքում իր դիրքորոշումն արտահայտել է։ Հաշվի առնելով, որ Հայաստանը սառեցված պատերազմի վիճակում գտնվող երկիր է, այս կիսանախագահական համակարգը գործուն է։ Բայց, միևնույն է, Հայաստանի համար ցանկացած համակարգ կարող է արդյունավետ լինել, եթե օրենքը գործի։ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այն է, որ ընտրական համակարգը բացարձակապես գոյություն չունի։ Հիմա եթե ընտրական համակարգը գոյություն չունի, դու անցնում ես պառլամենտական համակարգին, որտեղ քաղաքական կուսակցությունները իմիտացիոն դաշտում են գործում, և մեծ մասը Բաղրամյան 26-ի խամաճիկներն են, այս դեպքում ինչ արդյունքի ենք սպասում։ Դրա համար մենք բովանդակային մասով անգամ չենք ուզում մտնել քննարկման մեջ։ Հիմարություն է երկփուլ ընտրությունը, դա ապշելու բան է, բայց դրա տակը Սերժն էլի բան է դրել, քանի որ ասում է՝ տեսեք, չենք վախենում, թող երկրորդ փուլ գնա, բայց մենք հասկանում ենք, որ նկարչության գործիքն իր ձեռքն է։ Դրա համար այդ իմիտացիոն, այդ հիմար մոդելը, որ նույնիսկ աշխարհում գոյություն չունի, մտցնելու է խաղի մեջ։

Մենք կողմ ենք ցանկացած գործընթացի, որը բերելու է ոչ թե հանրաքվեի խաթարմանը, որովհետև առայժմ դեռ Սերժ Սարգսյանը չի բացահայտել, թե ինչ է ուզում, այլ վարչախմբի ազատվելու խնդիրը լուծվի։ Եթե չենք լուծում այդ խնդիրը, կարծում եմ, որ անիմաստ է մտնել և նորից ժողովրդին հիասթափեցնել և վարչախմբի կյանքը երկարացնել։

Հիմա այս միասնական ճակատին միանալո՞ւ եք, թե՞ ոչ։

Եթե խնդիրը հստակ ձևավորվի, որ այդ ճակատի խնդիրը ոչ թե իմիտացիա անելը, ոչ թե թատերական ներկայացում անելն է, այլ վարչախմբից ազատման խնդիրը պետք է դրվի և դրա լուծման ճանապարհը գտնվի, ապա մենք իհարկե կմասնակցենք։ Մենք 20 տարի այդ պայքարի առաջին գծում ենք եղել և, բնական է, որ խաղից դուրս չենք մնա։

Իսկ մտավախություն չունե՞ք, որ հերթական անգամ այդ պայքարները իշխանությունը կչեզոքացնի, ինչպես արվեց փետրվարին և դրանից առաջ էլ՝ ընտրություններին միասնական շտաբ ձևավորելով։

Մինչև չհասկանանք Սերժ Սարգսյանի ուզածն ինչ է, ապա թեթևանալ ու մտնել խաղի մեջ, կնշանակի՝ կամ կույր ենք, կամ քաղաքականությունից բան չենք հասկանում, կամ էլ Հայաստանում չենք ապրել։ Մենք պետք է տասը անգամ չափենք և ձևենք, նոր գործընթացի մեջ մտնենք։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում