«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի կարծիքով՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը չի հրաժարվի թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններից:
«Չեմ կարծում, թե ՊՍԺ-ն Իբրահիմովիչին թույլ կտա հեռանալ: Եթե դա տեղի ունենա, ապա մենք կփորձենք ձեռք բերել շվեդ հարձակվողի տրանսֆերը՝ վերադարձնելով նրան «Միլան»»,- Football Italia-ն մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իբրահիմովիչը հայտարարել է, թե չի բացառում կարիերան ԱՄՆ-ում շարունակելու տարբերակը:








































