Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում է La Gaceta պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Ալոնսոն «Ռեալ»-ի ղեկավարներին արդեն տեղեկացրել է, որ չի պատրաստվում երկարաձգել գործող համաձայնագրի ժամկետը:
««Ռեալ»-ում բոլորը գիտեն, որ Ալոնսոն հեռանալու է: Նա կկատարի պայմանագրային պարտավորություններն ու կփոխի ակումբային գրանցումը»,- գրում է La Gaceta-ն:
Հավելենք, որ «Ռեալ»-ի հետ գործող համաձայնագրի ժամկետի ավարտից հետո Ալոնսոն 33 տարեկան կլինի:








































