2013թ. Ադրբեջանի քաղաքացիական օդային նավատորմը կհամալրվի իտալական արտադրության 10 նոր ուղղաթիռներով:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ընթացիկ տարում Ադրբեջանի քաղաքացիական օդային նավատորմը կհամալրվի AW139s տեսակի ութ ուղղաթիռներով և AW189s տեսակի երկու ուղղաթիռներով: Ուղղաթիռները նախատեսված են ծովային ուղևորների փոխադրման, բժշկական օգնության և որոնողական գործողությունների համար:
Գործակալության փոխանցմամբ` ներկայում շարունակվում է «Զաբրաթ» մայրաքաղաքային օդանավակայանի մոդեռնիզացումը, որտեղ տեղակայված է ուղղաթիռների ավիացիան: Վերջերս BAN 2000 GmbH գերմանական ընկերությունն այստեղ ավարտել է թռիչքուղու լուսաազդանշանային նոր համակարգի տեղակայման աշխատանքները:











































